Friday, January 18, 2013

Մարզական լրացուցիչ կրթության ծրագիր և ուսումնական պլան


Մարզական լրացուցիչ կրթության հիմնական նպատակն է աշակերտների առողջության ամրապնդումն  ու նպաստումը  նրանց բազմակողմանի և ներդաշնակ զարգացմանը:
Ծրագրում նախատեսվում է պատրաստության բոլոր կողմերը    /ԸՖՊ,ՀՖՊ,Տեխնիկա-տակտիկական,Խաղային և Տեսական/, Ուսոմնամարզական պարապմունքների կազմակերպման ձևերը և վերջնական արդյունքի գնահատումը /մրցումների և ցուցադրական ելույթների միջոցով/:                                                                                                                     
Լրացուցիչ կրթության ծրագիրը այն փաստաթուղթն է, որտեղ պետք է հաստատվի գիտելիքների, շարժողական կարողությունների և հմտությունների ծավալը,  որը անհրաժեշտ է ձեռք բերել նախատեսված ծրագրով, ինչը հանդիսանում է նորմատիվ փաստաթուղթ տվյալ կրթական հաստատության համար:   
   Սույն ուսումնական ծրագրի մշակման ժամանակ հաշվի են առնվել տարիքային ու սեռային առանձնահատկությունները, ֆիզիկական ու շարժողական պատրաստվածության աստիճանը, դպրոցականների զարգացման մորֆոլոգիական ու ֆիզիոլոգիական գործոնները, ծրագրում նախատեսված է հատուկ կերպով գնահատումը տարբեր կարգի մրցումներում տարիքային խմբերի /աստիճանների/ մասնակցության արդյունավետությունը: Տվյալ բաժինների ուսուցման վրա ժամանակի բաշխումը սահմանվում է՝ կախված դասարանից և հասակից: Ուսումնամարզական պարապմունքների անցկացման ժամանակ պետք է ղեկավարվել հետևյալ մեթոդական սկզբունքներով՝ հաշվի առնել.                                                       
1.      Սովորողների անհատական կարողությունը, ֆիզիակական զարգացումը ու շարժողական պատրաստվածությունը
2.      Ուսումնամարզական պարապմունքների ընթացքում սպորտային պատրաստվածության մատչելի օրնաչափութունների օգտագործումը
3.      Պարապմունքների անցկացումը ցանկալի է  կազմակերպել  առանձին սեռային խմբերով նախատեսված թվաքանակով

Անհրաժեշտ է պահպանել անընդհատությունն ու հաջորդականությունը, իրականացնել անհատականացման դիդակտիկ սկզբունքները, մարզումային պահանջների մատչելիության աստիճանական բարձրացումը:
Մարզական լրացուցիչ կրթության յուրաքանչյուր աստիճանում ապահովել մարզվողների համակողմանի զարգացած, առողջ ապրելակերպի կանոններին տիրապետող, արտակարգ իրավիճակներում կողմնորոշվող, մարզական որոշակի արդյունքների հասնելու, մտավոր և ֆիզիկական աշխատունակության բարձրացման, ձևավորված կարողությունները և հմտությունները հետագայում կիրառելու, առաջին բուժօգնություն ցույց տալու, ըստ նախասիրությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասնագետների ձևավորելն է: Վերոհիշյալ նպատակի իրականացումը պահանջում է լուծել հետևյալ խնդիրները.
Առաջին աստիճան
- Մարզվողների ներդաշնակ ֆիզիկական զարգացում, ճիշտ կեցվածքի ձևավորում և առողջության ամրապնդում, անձնական հիգիենայի, մարմնի կոփման կանոնների ինքնավերահսկում
-Առողջ կենսակերպի պահպանում, վնասակար սովորություններից խուսափելու, ֆիզիկական վարժություններով պարապելու պահանջի դաստիարակում
Մարզական լրացուցիչ կրթությունը իրականացվում է՝  ուսուցում , ամրապնդում, հմտեցում, կատարելագործում  փուլերով
ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅՈՒՆ
 1. Շարային վարժություններ - շարային հրահանգներ, շարափոխումներ, բացազատումներ և խտացում, դարձումներ, շարային քայլք ,դանդաղ վազք.
2. Ընդհանուր զարգացնող վարժություններհիմնական դրություններ և շարափոխումներ, կեցվածքի ձևավորման վարժություններ, ԸԶՎ համալիրներ՝ առանց առարկաների և առարականերով /մարզագույք՝ գնդակներ, օղակներ, մարզափայտեր, դրոշակներ, կցագնդեր, ցատկապարաններ և այլն /
Երկրորդ աստիճան
- Շարժողական ընդունակությունների՝  արագաշարժության, ուժի, դիմացկանության, ճկունությանճարպկության, կոորդինացիայի, շարժումների ճշգրտության մշակում
- Մարզվողների մեջ պատասխանատվության, բարոյականության, հաստատակամության, փոխօգնության, հանդուրժողականության, ընկերասիրության դաստիարակում 

Մարզական լրացուցիչ կրթությունը իրականացվում է՝  ուսուցում , ամրապնդում, հմտեցում, կատարելագործում  փուլերով
ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅՈՒՆ
1. Մագլցման վարժություններմագլցում մարզապատի վրայով, ձեռքերի և ոտքերի տեղափոխում, մագլցում թեք մարզանստարանին ձեռքերի ձգումով, պարանի մագլցում՝  ոտքերի օգնությամբ:
2. Հավասարակշռության վարժություններկանգ ոտնաթաթերին, կանգ մեկ ոտքի վրա, մարզանստարանին, քայլք մարզանստարանին, դարձումներ ձեռքերի տարբեր դիրքերով: Հավասարակշռության գերանին քայլք, կից քայլեր, կքանստած դրությունից, կքանիստ մեկ ոտքի վրա:
Երրորդ աստիճան
- Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, օլիմպիական շարժման վերաբերյալ գիտելիքների ձեռք բերում և դրանց կիրառման հմտությունը առօրյայում, նախընտրած մարզաձևում մարզական հաջողությոնների հասնելու կայուն հիմքի ստեղծում
- Սեփական օրգանիզմի հնարավորությունների ճիշտ գնաւհատում և կողմնորոշումը ֆիզիկական կուլտուրայի, սպորտի բնագավառում
Մարզական լրացուցիչ կրթությունը իրականացվում է՝  ուսուցում , ամրապնդում, հմտեցում, կատարելագործում  փուլերով
ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅՈՒՆ
1. Ակրոբատիկական վարժություններկքանիստ դրությունից գլորում /առաջ և հետ/, գլուխկոնծի /առաջ և հետ/, կանգ թիակների վրա, ծնկները ծալած և ոտնաթաթերը ձգված դեպի վեր: Մեջքին պառկած <<կամուրջ>> /մարզչի օգնությամբև ինքնուրույն, կանգ ձեռքերի վրա  /մարզչի օգնությամբ/:
2. Հենացատկերմարմնամարզական այծիկի վրայով ձեռքերի հրումով վերցատկ, ձեռքերի հրումով հենացատկ <<ոտքերը զատած>>, <<ծնկները ծալած>>, վայրէջք հենում կքանիստ դրություն ընդունելով, ցատկեր բատուտին, համալիր վարժություններ զուգափայտին:
Չորրորդ աստիճան
- Տիրապետել՝ նախընտրած մարզաձևի տեսական, ընդհանուր ֆիզիկական , հատուկ ֆիզիկական, տեխնիկական, տակտիկական, խաղային պատրաստության կողմերինկանոններին և մրցավարությանը
- Նախընտրած մարզաձևում մրցումների մասնակցություն և <<արդարացի խաղի>>, մրցակցության կանոնների դաստիարակում
Մարզական լրացուցիչ կրթությունը իրականացվում է՝  ուսուցում , ամրապնդում, հմտեցում, կատարելագործում  փուլերով
ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅՈՒՆ
1. Կախեր և հենումներ - կախեր և հենումներ մարզապատին, պտտաձողին, կախ դրությունից ծնկների ծալում և ուղղում, ոտքերի 90 աստիճանի պահում, կախ թափեր, ձգումներ:
2. Տեղաշարժ կախ դրությունից, ձեռքերի հաջորդաբար փոփոխմամբ, վերելք հենման ուժով պտտաձողին, համալիր վարժություններ օղակներին, քայլք ռիթմի զգացումով երաշտությամբ, գեղարվեստական մարմնամարզության վարժություններ օղակներով, ժապավեններով, գնդակներով, գուրզերով, ցատկապարաններով, /աղջիկներ/ ռիթմիկ մարմնամարզական վարժություններ:

-Մարզական լրացուցիչ կրթություն իրականացնելու համար անհրաժեշտ է ուսումնական կաբինետ, համակարգչով, էլեկտրոնային գրատախտակ, պրոեկտոր, համացանց, տեսագրված տեսասկավառակ, ֆլեշ-կրիչ, մարզումների տեսական մասը կազմակերպելու համար: Գործնական մասերը  /ընդհանուր ֆիզիկական, հատուկ ֆիզիկական, տեխնիկա-տակտիկական, խաղային/ պատրաստությունները անցկացնելու համար անհրաժեշտ են լողավազաններ, մարզադահլիճներ, մարզադաշտեր, հանդերցարաններ պահարաններով և լողացնցուղով անհրաժեշտ մարզագույք՝ մարմնամարզական պատ, մարմնամարզական այծիկ, կամրջակ, զուգափայտ, օղակներ, ժապավեններ, գուրզեր /բուլավա/, ցատկապարան,ներքնակներ,մարզանստարաններ:
  Մարզվողներին անհրաժեշտ է մարզահագուստ, մարզակոշիկ, հիգիենայի պարագաներ, մարզչին անհրաժեշտ է մարզահագուստ, մարզակոշիկ, սուլիչ, տեսաֆոտոխցիկ: Լրացուցիչ կրթության հիմնական ուսուցումը կազմակերպվում է գործնական մարզումների տեսքով, ինչպես նաև ուսումնական ճամփորդությունների  /այցելություն մարզական փարքի, սպորտի պատմության թանգարաններ, մրցումների դիտում Երևան քաղաքի և Հանրապետության մարզադաշտեր և մարզակառույցներ/: Մարզական միջոցառումների տեսա-ֆոտո նկարահանումներ համացանցում նյութեր տեղադրելու պարտադիր պայմանով: Մարզական լրացուցիչ կրթության խմբերում ընդգրկվածները տնային հանձնարությունները պետք է կատարեն մարզչի ցուցումներով և զբաղվեն ինքնակրթությամբ տարբեր մարզական մասնագիտական գրական աղբյուրներից օգտվելով ինպես նաև տեղեկատվական միջոցներից համապատասխան մարզական միջոցառումների դիտումով և վերլուծությամբ: Լրացուցիչ կրթության կիսամյակային և տարեկան ստուգումը կատարվում է ցուցադրական ելույթների տեսքով,որը համարվում է փորձառության կազմակերպում: 
Մարզական լրացուցիչ կրթության ուսումնական պլանը
Ուս. պլանի պարզաբանում.
         Մարզական լրացոււցիչ կրթությունը բախկացած է քառաստիճան համակարգից
         Անհատական մարզաձևերում / մարմնամարզություն և լող / լրացուցիչ կրթությունը իրականացվում է 1- 8-րդ դասարաններում,
-        առաջին աստիճան / 1 – 2-րդ դասարաններ/
-        երկրորդ աստիճան / 3 – 4-րդ դասարաններ/
-        երրորդ աստիճան  / 5 - 6-րդ դասրաններ/
-        չորորդ աստիճան  / 7 - 8-րդ դասրաններ/
         Ուսումնամարզական պարապմունքները անցկացվում են շաբաթական երկու անգամ
45 րոպե տևողությամբ /1-4-րդ դաս./
 60 րոպե տևողությամբ  /5-8-րդ դաս./



No comments:

Post a Comment